BBC-ին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ հուլիսի 14-ին Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրն ու հուլիսի 20-ին ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևը լավագույն գործիքն են, որպեսզի Իրանը զրկվի միջուկային զենք ունենալու հնարավորությունից։
«Այդ գործարքը մեր ամենալավ հնարավոր գործիքն է, որպեսզի թույլ չտանք Իրանին ունենալ միջուկային զենք։ Դա կարևոր է մեր բոլորի համար, ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար։ Ես ողջունում եմ գործարքը և այն համարում եմ կարևոր, քանի որ դրա այլընտրանքը կլիներ պարզապես Իրանում իրավիճակի զարգացմանը հետևելը, թե ինչպես է նա գնալով ավելի մոտենում ատոմային ռումբի կամ միջուկային զենքի ստեղծմանը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։











































