Apple-ը ցանկանում է նվազեցնել իր կախումը գործընկերոջից՝ Samsung-ից՝ iPhone-ի և iPad-ի համար հիշողության քարտերի արտադրությունը հանձնարարելով Intel-ին: 2 ընկերությունների համագործակցության վերաբերյալ լուրերը վաղուց են շրջանառվում:
Apple-ը և Intel-ը նման հնարավորությունը քննարկում էին դեռևս նախորդ տարում, սակայն այդպես էլ չեն հանգել ընդհանուր հայտարարի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Այժմ Apple-ի հետ կարող է գործարք կնքել Intel-ի նոր գլխավոր տնօրենը:
Այս 2 ընկերությունների միջև համագործակցությունը բարդացնում են երկու փաստեր: Նախ՝ iPhone արտադրողն իր հիշողության քարտերը մշակում է ARM Holdings ընկերության հավատարմագրման միջոցով, իսկ այդ ընկերության կենտրոնական մշակիչ հանգույցի (պրոցեսորի) ճարտարապետական կառուցվածքը մրցակցում է Intel-ի առաջադրած x86-ի հետ:
Բացի այդ, նման քայլը կարող է վատ անդրադառնալ Apple-ի՝ բջջային շուկայում վարած մարտավարության վրա:









































