Thursday, 06 06 2024
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին

ԱՎԾ-ն տնտեսական ցուցանիշները համապատասխանեցրել է Հովիկ Աբրահամյանի ցանկություններին

Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են անկումային տեմպերը: Այս տարվա առաջին եռամսյակին, ինչպես նաև հինգ ամիսներին արձանագրված արտաքին առևտրաշրջանառության անկումը պահպանվում է:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015թ. առաջին կիսամյակի նախնական տնտեսական ցուցանիշները: Այդ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29,8 տոկոսով: Եվ կրկին ներմուծման նվազումը ավելի քան կրկնակի անգամ ավելի է արտահանման նվազումից: Առաջին կիսամյակում եթե մեր երկրից արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել է 15,2 տոկոսով, ապա ներմուծման դեպքում այդ ցուցանիշը 38 տոկոս է:

Նման անկումների դեպքում հետաքրքիր է, որ ԱՎԾ-ն 3,8 տոկոս տնտեսական ակտիվություն է ցույց տվել: Հիշեցնենք, որ հինգ ամիսների կտրվածքով այդ ցուցանիշը 2,7 տոկոս էր: Այսինքն՝ վիճվարչությունն ասում է, որ հունիս ամսին մայիսի նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է 1,1 տոկոսով: Այսպիսի դրական զարգացում ապահովելու համար վիճակագիրներին հավանաբար օգնության է հասել գյուղատնտեսությունը, որը կիսամյակի տվյալներով գրանցել է 14,5 տոկոս աճ: Փոքր՝ 5,1 և 3,3 տոկոս աճ են գրանցել արդյունաբերության ու ծառայությունների ոլորտները: Այս տարվա առաջին կիսամյակին 1,5 տոկոս աճ է նշված նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, որը մինչև հիմա անկում էր ունեցել: Իսկ հաջորդ խոշոր անկումը եղել է ներքին առևտրաշրջանառության մեջ, որն այս անգամ կազմել է 8,2 տոկոս:

Այս ցուցանիշների ֆոնին հետաքրքիր է հիշել մի հանգամանք՝ կառավարությունն իր Միջնաժամկետ ծախսերի ծրագրում այս տարվա համար նախատեսել է ընդամենը մեկ տոկոս աճ: Ու եթե առաջին կիսամյակում գրանցվում է 3,8 տոկոս տնտեսական ակտիվություն, ապա ողջ տարվա կտրվածքով ակնկալիքները պետք է որ առնվազն նույնքան լինեն: Չէ՞ որ սովորաբար տարվա առաջին ամիսներին է տնտեսական ակտիվությունը ցածր լինում և աշխուժանում է երկրորդ կեսից: Հատկապես, որ հենց երկրորդ կեսից է գյուղատնտեսական ոլորտը արդյունք տալիս: Իսկ Հայաստանի տնտեսության համար գյուղատնտեսական ոլորտը որոշիչ է, կարելի է ասել՝ փրկօղակ է:

Եվ այս պարագայում հակասություններ կան իշխանությունների հրապարակած տվյալների միջև: Հիշեցնենք նաև, որ տարեսկզբից միջազգային կառույցները զրո տոկոս աճ, անգամ մեկ տոկոս անկում էին կանխատեսում Հայաստանի տնտեսության համար: Մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մի քանի նախարարներով հայտարարում էր, թե տարեվերջին Հայաստանում գրանցվելու է մի քանի տոկոս աճ:

Եվ ահա, ԱՎԾ-ն այնպիսի տվյալներ է հրապարակել, որոնք համընկել են Հովիկ Աբրահամյանի ցանկությունների հետ: Թեև, իհարկե, չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն ու վիճակագիրները չկարողանան տարեվերջին աճ ցույց տալ: Չէ՞ որ արտաքին առևտրաշրջանառության, ինչպես նաև տրանսֆերտների ու ներդրումների ծավալը նույնպես կտրուկ անկում է ունեցել:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում