Ամերիկյան Oxford Perfomence Materials ընկերությունը 3D տպիչի օգնությամբ ստեղծել է իմպլանտ, որը թույլ է տվել վերականգնել հաճախորդի գանգատուփի 75 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:
Վիրահատությունից առաջ մասնագետներն, այսպես ասած, «սքանավորել են» հաճախորդի գլուխը և ստացված պատկերի հիման վրա տպել իմպլանտը:
Տպելը հնարավոր է դարձել համակարգչային թվային մոդելների շնորհիվ: Արդյունքում, ստացված իմպլանտներն «օգնել են» հաճախորդին:
«Տվյալ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իմպլանտով փոխարինել ոսկորի ցանկացած տեսակ, կրճատել վիրահատության ժամանակը և արժեքը, ինչպես նաև՝ ռիսկայնությունը»,- ասել է ընկերության տնօրենը:
Նման իմպլանտները պատրաստվում են 2 շաբաթվա ընթացքում: