Wednesday, 17 06 2026
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը

Սերժ Սարգսյանն իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, որոնք նրա ոտքի տակ օճառ են դնում…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր-տնօրեն, դերասան Երվանդ Մանարյանը:

 

– Պարոն Մանարյան, Դուք 2008-ից փոփոխությունների համար պայքարողների թվում եք: Ի՞նչ տարբերություն կա այս շարժման և նախորդի միջև, պայքարի նույն ոգին պահպանվե՞լ է:

– Կարող եմ ասել, որ հասարակական գիտակցության մեջ առաջադիմություն, փոփոխություն կա, սակայն այդ փոփոխությունը դանդաղ է տեղի ունենում, թե ինչու՝ դժվար է այսօր որևէ բան ասել: Մարդիկ պատրաստ են փոփոխության համար պայքարելու, հրապարակ դուրս գալու, բայց ըստ երևույթին դժվարությունները շատ են:

– Շարունակվող հանրահավաքները էներգիան արդյոք չե՞ն թուլացնի, առավել ևս՝ որ հանրահավաքները կարծես այնքան էլ մարդաշատ չեն: Արդյոք այս մարտավարությա՞մբ պետք է պայքարել: Շատերը քննադատում են, որ չկա գործողությունների ծրագիր:

– Քննադատողը թող դուրս գա, գործողություն անի: Մենք էլ նրա հետևից գնանք: Քննադատելը շատ հեշտ է, բայց գործողություն կատարողին չենք տեսնում: Իմ տարիքի մարդը այդ տեսակ գործողությունների մղելու գործ չպետք է անի, ամոթ է: 89 տարեկան մարդը չի կարող ասի՝ երիտասարդներ, դուրս եկեք, գնացեք պայքարեք, երիտասարդն ինքը պետք է գա այդ գիտակցությանը, ինքը պետք է նախաձեռնող լինի: Այսօրվա ուսանողների պայքարը գուցեև իր արդյունքը կտա, եթե իհարկե՝ աղբյուրը պղտոր չէ:

– Կասկածներ ունեք, որ աղբյուրը պղտո՞ր է:

– Կարող է պատահի, ամեն ինչ լինում է: Դժվար փուլում է հասարակությունը, և պետք է կարողանա դուրս գալ այս իրավիճակից:

– Այսինքն՝ ուզուրպացրած իշխանություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ…

– Արտագաղթն այդ բոլորի հետևանքն է: Հասարակությունն առողջ է այն ժամանակ, երբ այն դասական ձևով է կառուցվում: Քանդվեց երկիրը, և հիմա չարչիների հասարակություն ենք դարձել, առևտրական ենք, էլի, առևտրականին ինչ է պետք՝ մի տեղից մի բան առնես, բերես մյուս տեղը մի քիչ թանկ ծախես, վերջացավ գնաց, մենք չարչիներ դարձանք, ցավալի է, և դա պետք  է փոխվի:

– Շատերի կարծիքով՝ 2008-ին կար ձևակերպված խնդիր՝ ավազակապետություն և պայքար դրա դեմ, օրակարգում  հիմա հարց կա՞:

– Մենք բոլորս սպասում ենք, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան պետք  է անի, բայց  պետք է անի մեզնից յուրաքանչյուրը, այ այս գիտակցությունը պետք  է գերիշխի: Ես չեմ կարողանում անտարբեր մնալ կեղծված ընտրությունների նկատմամբ, հավատում եմ, որ ընտրությունները մեծապես կեղծվել են, իսկ կեղծողները չեն պատժվում երբեք:

Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում կամք չդրսևորե՞ց երկիրը փոփոխությունների ճանապարհով տանելու համար:

– Գուցե չկարողացա՞վ, չստացվե՞ց գուցե նրա մոտ, նա իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, որոնք նրա ոտքի տակ օճառ են դնում…

– Նկատի ունեք օլիգարխների՞ն:

– Գիտեք, չորս բառ ենք սովորել, դա ենք անընդհատ ասում, բայց օլիգարխը կոնկրետ անձ է, և պետք է իմանալ նրան ինչպես վերաբերվել, մարդիկ ծախում են, առնում,  թալանում: Կարծում եմ՝ ի վերջո փոփոխություն լինելու է կանանց միջոցով: Երևի թե Հայաստանը Հայաստան կդառնա այն ժամանակ, երբ կին նախագահ կունենանք: Կանանց թեև հիմա ավելի ակտիվ չեմ տեսնում, բայց նրանց ազնվությանն ավելի եմ հավատում:

– Մասկուլի՞ն հասարակություն ենք:

– Այո՛, այդպես է, դա բացատրվում է նրանով, որ մենք արևելքցի ենք. մեր տան տղամարդը ես եմ, բայց այս մեծ տան տղամարդը չի երևում: Րաֆֆին շատ գիտակ մարդ է, ազնիվ մարդ է, բայց շարունակություն չեմ տեսնում, գործողությունների ծրագիր  չկա, ըստ երևույթին ինչ-որ բան պակաս է, որովհետև խանգարողները շատ են:

Հասկանո՞ւմ եք՝ ինչպես երկրին տեր կանգնենք, երբ մի քաղբանտարկյալ ունենք՝ Տիգրան Առաքելյանը, որին տեր չենք կարողանում կանգնել, գիտենք, որ անարդար է եղել, գիտենք, որ երեսները պնդացրել, մունդառություն են անում, բայց չենք կարողանում այդ տղային տեր կանգնել: Մի ամբողջ երկի՞ր պետք է կարողանանք փրկել, երբ մեկ քաղբանտարկյալ չենք կարողանում ազատել:

– Ելքը…

– Դուք պետք է որոշեք….կանայք պետք է որոշեն, ելքը իրենք հաճախ ավելի լավ են կարողանում որոշել, Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման գործում էլ կանայք ներդրում ունեցան, Թռչկանի ջրվեժի դեպքում էլ:

– Իսկ մտավորականներն ո՞ւր են:

– Մտավորականները ո՞ւր են, կարծում եք՝ մտավորականը  նա է, ով դերասանությո՞ւն  է անում կամ երգո՞ւմ է, մտավորականը նա է, որ միտք է տալիս հասարակությանը, իսկ հիմա չկան, որտե՞ղ են, Գրական  թերթի էջերում ինչ-որ էսսնե՞ր են տպում:

Մենք մեղք վիճակում ենք, շատ խեղճ վիճակում ենք, պետք է գիտակցել դա, և պետք է ամոթանք տալ նրանց, ովքեր կարող են ավելին անել, բայց չեն անում:

Մտեք մեր թատրոնները, այսօրվա կյանքի մասին որտեղ և ինչ է պատմվում, եթե դուք կգտնեք թատերական  այն ներկայացումը, որի համար հերթ են կանգնում, գնում են տեսնեն՝ մեր երկրում այսօր ինչ է կատարվում, կգաք ինձ ամոթանք կտաք և կասեք՝ չես տեսնում:

– Շատերը իշխանությունների կամակատարը դարձան:

Մարդը գնում է լավ կյանքի հետևից, ով նրան  լավ կյանք է ապահովում՝ գնում է այնտեղ:

– Դուք ինչո՞ւ չգնացիք:

– Իմ դաստիարակությունն ուրիշ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում