ԵՄ-ն հաստատել է առաջիկա 2 տարում 54 հազար ներգաղթյալների բաշխման ծրագիրը՝ պաշտոնական Тwitter-ում գրել են ԵՄ խորհրդի ներկայացուցիչները։
Ներկա պահին 32.256 մարդ գտնվում է Իտալիայի և Հունաստանի տարածքներում, ևս 22.504 մարդ՝ ճամբարներում, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանին։
Ներկայում բաց է մնում ևս մոտ 8000 մարդկանց ճակատագրի հարցը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ Մերկելն արցունքների է հասցրել պաղեստինցի աղջկան՝ հայտարարելով, որ ոչ բոլոր ներգաղթյալները կարող են մնալ Գերմանիայում։





































