Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Գագիկ Ծառուկյանը վերանվաճում է ԲՀԿ-ն

Երևանի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի առաջին տեղում Վարդան Օսկանյանին կարգելու որոշումը բավական հետաքրքիր է: Վարդան Օսկանյանը ցանկանում էր դառնալ ԲՀԿ-ի նախագահական թեկնածուն, բայց նրա ցանկությունն իրականություն չդարձավ, որովհետև Գագիկ Ծառուկյանը որոշեց չմասնակցել ընտրություններին:

Նախագահական հավակնություններից հետո քաղաքապետական հավակնությունները նշաձողի նկատելի անկում են Վարդան Օսկանյանի համար: Եվ սրանով Գագիկ Ծառուկյանը կարծեք թե փորձում է որոշակի սուբորդինացիոն դասեր տալ նախկին արտգործնախարարին, որը կուսակցության մեջ լինելով նորեկ, գրեթե կուսակցապետական հավակնություններ էր ներկայացնում և քիչ էր մնում ստվերեր Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ-ում:

Ծառուկյանը, Վարդան Օսկանյանին դարձնելով ընդամենը քաղաքապետի թեկնածու, ցույց է տալիս, թե որն է այն հավակնությունների սահմանը, որ կարող է Օսկանյանն ունենալ ԲՀԿ-ում: Այսինքն՝ Ծառուկյանը Երևանի քաղաքապետի ընտրությունների առիթն օգտագործում է ներկուսակցական խախտված կամ ցնցված աստիճանակարգը վերականգնելու համար: Առավել ևս, որ Օսկանյանը նույնիսկ ոչ թե քաղաքապետի թեկնածու է դառնում, այլ թեկնածուի հավակնորդներից մեկը, քանի որ Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարել է, որ երբ կլինեն ընտրությունները և ԲՀԿ-ն կհաղթի, կհավաքվեն ու կորոշեն, թե ով է լինելու քաղաքապետը: Այսինքն՝ ԲՀԿ առաջնորդը նույնիսկ հայտարարում է, որ Օսկանյանի առաջին համար լինելը դեռ չի նշանակում, որ նա լինելու է քաղաքապետ, եթե ԲՀԿ-ն հաղթի:

Իսկ կհաղթի՞ ԲՀԿ-ն: Կարելի է ասել, որ ԲՀԿ նախագահին այդ հարցը մեծ հաշվով չի էլ հետաքրքրում: Նախագահական ընտրություններին գրեթե խայտառակ նահանջից հետո Գագիկ Ծառուկյանի համար Երևանի քաղաքապետի ընտրությունները ընդամենը ներիշխանական փոխհարաբերություններում տակտիկական հարցեր լուծելու միջոց են: Եվ նույնիսկ ներկուսակցական հարցերը, որ Ծառուկյանը փորձում է լուծել այդ ընթացքում, տեղավորվում են հենց ներիշխանական փոխհարաբերությունների համատեքստում: Դրա համար է, որ Ծառուկյանը փորձում է Վարդան Օսկանյանին իր տեղը ցույց տալ ԲՀԿ-ում, ցույց տալ հավակնությունների սահմանը, ցույց տալ, թե ով է որոշումներ կայացնողը:

Միևնույն ժամանակ, Գագիկ Ծառուկյանը նաև շրջակա քաղաքական միջավայրին է ցույց տալիս, որ ինքն է կուսակցության ներսում դրության լիիրավ տերը: Վարդան Օսկանյանը գործոնն այստեղ առանցքային ցուցիչ էր, քանի որ նախկին արտգործախարարը այդ շրջանակում ընկալվում էր որպես Ռոբերտ Քոչարյանի ազդեցության միջոց, որով երկրորդ նախագահը պայքարում էր ԲՀԿ-ն վերցնելու համար՝ թույլ չտալով, որ այն դառնա Սերժ Սարգսյանի խաղաքարերից: Բայց, ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, Գագիկ Ծառուկյանը, Քոչարյանի հանդեպ հարգանքով հանդերձ, կատարեց բիզնեսմենի իր ընտրությունն ու գերադասեց կոնկրետ պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ, քան այսպես ասած՝ «նիսյա» ծրագրեր կազմել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սակայն Սերժ Սարգսյանի հետ կոնկրետ պայմանավորվածությունների համար էլ Ծառուկյանին պետք է կուսակցությունը մոնոլիտ դարձնել, լինել դրության լիիրավ տերը: Այսօր Ծառուկյանը զբաղված է հենց այդ խնդրով և փորձում է օգտագործել Երևանի քաղաքապետի ընտրությունները: Այդ ընտրություններում անհաջողության դեպքում կստացվի, որ Վարդան Օսկանյանը չկարողացավ նույնիսկ Տարոն Մարգարյանին հաղթել, այն դեպքում, երբ հավակնում էր մրցել Սերժ Սարգսյանի հետ: Ինչ է անելու այդ դեպքում Վարդան Օսկանյանը: Չէ որ ընտրակեղծիքներին հղում անելն այլևս այդքան էլ նորաձև չէ:

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում