Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Պորտու»-ի նորեկ Իկեր Կասիլյասի աշխատավարձի չափը զարմացնում է իրեն:
«Բոլորովին վերջերս «Պորտու»-ն 20 միլիոն եվրո վճարեց Իմբուլի համար, իսկ Կասիլյասին նրանք զարմանալի աշխատավարձ են տալիս: Շատերը հիմա զարմանում են Ստեռլինգի տրանսֆերային արժեքի վրա: Բայց մեկ տարի հետո այդ նույն գումարով կարող է այլ ու մակարդակով ավելի ցածր ֆուտբոլիստի տրանսֆեր իրականացվել: Բայց դա ինձ համար կարևոր չէ: Ես գոհ եմ իմ և իմ գործընկերների աշխատանքի ոճից: Ես չեմ կարող մրցակիցներին արգելել այդքան մեծ գումարներ վատնել: Նրանք դա անում են, որպեսզի փորձեն դառնալ մեզանից ավելի ուժեղ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ «Պորտու»-ում Կասիլյասը կստանա տարեկան 2.5 միլիոն եվրո:










































