Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Քեմերոնը մուսուլմաններին կոչ է արել դիմակայել ծայրահեղականների դավադրության տեսություններին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մուսուլմաններին կոչ է արել համատեղ դիմակայել արևմտյան արժեքների դեմ ծայրահեղականների դավադրության տեսություններին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Դա տուն է, որը մենք միասին ենք կառուցում: Ով էլ լինեք՝ մուսուլման, հրեա, քրիստոնյա, թե սիկհ, որտեղ էլ ծնված լինեք՝ այստեղ, թե արտասահմանում, մենք բոլորս կարող ենք մեզ զգալ այդ երկրի մաս և պետք է համախմբվենք ու վստահությամբ և հպարտությամբ պաշտպանենք մեր արժեքները»,- հայտարարել է վարչապետը ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված ելույթում:

Նա նաև նշել է, որ դպրոցների և քոլեջների սովորողներին, որոնց դեպքում արմատականացման ռիսկ կա, հետևելու կառավարության նոր միջոցառումն ուղղված է երիտասարդների պաշտպանությանը, ոչ թե մուսուլմաններին «լրտեսելուն»:

«Մենք պետք է միասին դիմակայենք ծայրահեղականների անհեթեթ դավադրական տեսություններին: Աշխարհն իսլամի դեմ դավադրություն չի անում, անվտանգության ծառայությունները չեն կանգնած ահաբեկչական հարձակումների հետևում: Մեր նոր կանխարգելիչ միջոցառումը դպրոցների համար ուղղված չէ իսլամական երեխաներին լրտեսելուն կամ հանցագործ պատրաստելուն»,- հայտարարել է նա:

«Դա պարանոյայի ծայրահեղ աստիճանն է: Իրականում այդ միջոցը ծնողներին և ուսուցիչներին հնարավորություն է տալիս երեխաներին պաշտպանել ծայրահեղականության բոլոր ձևերից՝ լինի իսլամիստական, թե նեոնացիստական»,- նշել է Քեմերոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում