Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելանի մոտ, որը հոսպիտալացվել է անցած հանգստյան օրերին, հիշողության խանգարումներ են սկսվել: Այս մասին հաղորդում է քենիական Capital.fm-–ը՝ վկայակոչելով նրա մտերիմ ընկեր Ջորջ Բիզոսին:
«Ես նրան տեսել եմ շուրջ 10 օր առաջ: Նա լավ տեսք ուներ»,- ասել է Բիզոսը՝ հավելելով, որ 94-ամյա Մանդելան մոռանում է այն մասին, որ ապարտեիդի դեմ պայքարի իր ընկերներն արդեն մահացել են:
Բիզոսի խոսքերով՝ երբ նրան ասում են, որ Ուոլթեր Սիսուլուն (Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախկին առաջնորդ) և ուրիշներն արդեն չկան, նրա դեմքի արտահայտությունը ոչինչ չի ասում:
ՀԱՀ-ի նախկին նախագահ, 94-ամյա Նելսոն Մանդելան պլանային բժշկական հետազոտման նպատակով շաբաթ օրը հոսպիտալացվել է: Նա գտնվում է Պրետորիայի հիվանդանոցներից մեկում:










































