Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռամադանի տոնի կապակցությամբ Անկարայից ստիպված է եղել առանձին հեռախոսազրույցներ ունենալ Թուրքիայի նահանգներում ԱԶԿ-ի գրասենյակների ղեկավարների հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն նրանց կարգադրել է պատրաստ լինել նոր ընտրությունների անցկացմանը:
«Մենք այստեղ բանակցություններ ենք վարում կոալիցիայի ստեղծման շուրջ, և մինչև վերջին պահը շարունակելու ենք անել դա։ Իսկ դուք պետք է պատրաստ լինեք յուրաքանչյուր պահի ընտրություններ անցկացնելուն։ Թե՛ տոնի ժամանակ, թե՛ տոնից հետո դուք չպետք է դադարեցնենք ձեր աշխատանքը»,- ասել է նա։
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք է ձևավորվի 45 օրում։









































