Մարտի 8-ից 10-ը Երևանում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունները նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին, որին մասնակցել են 136 մարզիկներ: Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդյության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են դարձել Խորեն Թեմուրյանը (50կգ, Երևան), Արտակ Հովհաննիսյանը (55կգ, Արմավիր), Աշոտ Վելիցյանը (60կգ, Տաշիր), Արմեն Ալեքյանը (66կգ, Վանաձոր), Գևորգ Համբարձումյանը (74կգ, ԲԿՄԱ), Շամիր Աթայանը (84կգ, ԲԿՄԱ), Ռազմիկ Պողոսյանը (96կգ, Վանաձոր), Համլետ Աբրահամյանը (120կգ, Երևան):
Առաջնությունն անցել է կազմակերպված, մարզիկներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Լևոն Վարդանյանի խոսքերով մասնակից 136 մարզիկներից 34-ը պատանիների ավագ տարիքի մարզիկներ էին: Նրանցից 3-ը դարձել են հաղթողներ, ինչը Լ. Վարդանյանի տեղեկացմամբ պայմանավորված է նրանով, որ լավագույն երիտասարդ մարզիկներից շատերը ծառայում են հայկական զինված ուժերում:









































