Մարտի 15-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ղեկավարների հետ` գերատեսչության ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները քննարկելու նպատակով (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ):
Կարևորելով քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավումը Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման մեջ, ՀՀ սփյուռքի նախարարությունը հրավիրում է համագործակցելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող այն հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:











































