France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, ով գտնվում է Մերձավոր Արևելքում, հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված գործարքը չի նշանակում Իրանի դեմ ռազմական գործողությունների կիրառումից հրաժարում, եթե գործն առնչվի Թեհրանի կողմից ատոմային ռումբի մշակմանը։
Պենտագոնի ղեկավարը կիրակի սկսել է իր մերձավորարևելյան շրջագայությունը, որի շրջանակներում նա կայցելի Իսրայել, Սաուդյան Արաբիա և Հորդանան՝ քննարկելու համար Իրանի հետ միջուկային գործարքն ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարը։ Քարթերթը լրագրողներին հայտնել է, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնագիրը լավ համաձայնագիր է, քանի որ այն չի նախատեսում ռազմական տարբերակի կանխարգելում։
Նա ընդգծել է, որ եթե Իրանը խախտի համաձայնագրի պայմանները, ապա հնարավոր են հարցի լուծման ռազմական տարբերակներ։








































