Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Որոշ գյուղական համայնքների վարչական սահմաններում փոփոխություններ կկատարվեն

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին Ստեփան Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, ՀՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու ծրագրի հայեցակարգին համապատասխան` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը բաշխվել են դրանց սահմանակից գյուղական համայնքների միջև, քաղաքային համայնքների վարչական սահմաններում հողեր չեն ընդգրկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքում տարածված է անասնապահությունը, իսկ համայնքը չունի անհրաժեշտ արոտավայրեր, ուստի նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային, Վարդենիս և Նիգավան գյուղական համայնքների վարչական սահմաններում և Ապարան համայնքին նախկինում երկարաժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված, Վարդենիս և Նիգավան համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողամասերն ընդգրկել Ապարան համայնքի վարչական սահմաններում: Այդ կապակցությամբ Վարդենիս և Նիգավան համայնքները տվել են իրենց համաձայնությունները` համապատասխանաբար 180.26 և 759.22 հա հողամասերը Ապարան համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնդևազ, Զառիթափ և Արտավան գյուղական համայնքների վարչական սահմաններում, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Զառիթափ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի մի մասը հանդիսանում է Գնդևազ համայնքի բնակիչների սեփականությունը և սեփականաշնորհման օրվանից առ այսօր օգտագործվում է նրանց կողմից: Այդ կապակցությամբ Զառիթափ համայնքը տվել է իր համաձայնությունը՝ 38.8 հա հողամասը Գնդևազ համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու համար:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում