Գերմանացի տնտեսագետների և գործարարների պատվիրակությունը՝ էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար, Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի գլխավորությամբ, սկսել է իր եռօրյա այցը Իրան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այցելության նպատակը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վերականգնումն է: Սա այսպիսի բարձր մակարդակով եվրոպական խմբի առաջին այցելությունն է հուլիսի 14-ին իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրից հետո: Փոխկանցլերը Թեհրան այցելելու հրավեր ստացել էր Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զագանից:
Պատվիրակության կազմում է 60 մարդ, այդ թվում՝ տասնյակ խոշորագույն գերմանական ընկերությունների և մի քանի ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք մասնագիտացած են բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերական սարքավորումների արտադրության մեջ:









































