Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը այսօր հանդես է եկել ԵՄ-ի կողմից սիրիական ընդդիմության աջակցությունը ուժեղացնելու օգտին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հեյգի խոսքով՝ իրենք պետք է ուժեղացնեն սիրիական ընդդիմության աջակցությունը հանուն մարդկային կյանքերի փրկության: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս: Սիրիայում տիրող իրադրությունը նախարարները կքննարկեն այդ նպատակով Բելգիայի մայրաքաղաք այցելած ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ:
Հեյգի խոսքով՝ Սիրիա պետք է ուղարկել զինված զրահամեքենաներ, զրահաբաճկոններ և պաշտպանիչ սարքավորումներ: Փետրվարի վերջին ԵՄ-ն ընդունել է սիրիացի ապստամբներին օգնելու նպատակով ռազմական մատակարարումների էմբարգոյի մասամբ կասեցման մասին որոշում՝ թույլ տալով անզեն զրահապատ մեքենաների, նավիգացիայի և կապի միջոցների, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարքերի մատակարարումները:









































