Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդրեմիթ քաղաքի շինությունների կեսից ավելին ողողվել է ջրով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքապետի լիազորությունները կատարող Ֆաթիհ Չագլարին:
Նրա խոսքով՝ նման ջրհեղեղ վերջին 20 տարում չէր գրանցվել: Գետում ջրի մակարդակը բարձրացել է մոտ մեկ մետրով: Բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն նյութական վնասը վիթխարի է:
Չագլարի խոսքով՝ կիրակի սկսված ջրհեղեղի հետևանքների վերացմամբ զբաղվում է բնական աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը: Օգնություն են ցուցաբերում նաև հարակից քաղաքների իշխանությունները:









































