Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դնում Վիետնամի պատերազմում սենատոր Ջոն Մակքեյնի հերոսությունը, հայտնում է BBC-ն:
Թրամփի խոսքով՝ Մակքեյնին հերոս են համարում միայն այն բանի համար, որ նա գերի է ընկել: Նա ավելացրել է, որ «սիրում են նրանց, ովքեր գերության մեջ չեն եղել»:
Նրա խոսքերը կուսակցության մեջ բուռն քննադատություններ են առաջացրել: Ավելի ուշ Թրամփը պարզաբանել է իր բառերը` հայտարարելով, որ իրեն դուր չի գալիս Մակքեյնի աշխատանքը Սենատում, որովհետև նա հոգ չի տանում Վիետնամի պատերազմի վետերանների մասին: «Նա շատ է խոսում, բայց քիչ գործ է անում»,- ավելացրել է միլիարդատերը:
Ջոն Մակքեյնը Վիետնամի պատերազմի ժամանակ ծառայել է որպես օդաչու: 1967 թվականին նրա ինքնաթիռը կործանվել է Հանոյի մոտ, և նա գերի է ընկել, որտեղ հինգուկես տարի մնալուց հետո ազատվել է 1973 թվականին:









































