Կիրակի օրը մեր մոլորակի կողքով շատ մոտ տարածության վրա կանցնի 2011 UW երկնային մարմինը, գրում է RIA Novosti-ն:
Ընդհանուր առմամբ սովորական այս երևույթը ընդգծված հետաքրքրություն է առաջացրել այն պատճառով, որ այս երկնային մարմնի միջուկը պարունակում է հարյուր միլիոն տոննա պլատին և այլ արժեքավոր մետաղներ, որոնց արժեքը գնահատվում է 5,4 տրիլիոն դոլար:
Մեկ կիլոմետր երկարություն ունեցող երկնաքարը Երկրի կողքով կանցնի 2,4 մլն կմ հեռավորության վրա՝ ընդամենը 6 անգամ հեռու, քան Լուսինը:
Slooh կազմակերպությունը ցանկացողներին հնարավորություն կտա հետևել այդ երևույթին: Համացանցում ուղիղ հեռարձակում կլինի:









































