Փորձագետներին հաջողվել է բացատրել քամելեոնների՝ գույնը փոխելու կարողությունը: Կենսաֆիզիկոսները հայտնաբերել են ևս մեկ միջոց, որի շնորհիվ քամելեոնը արագ փոխում է գույնը: Պարզվել է, որ նրանք օգտվում են ոչ միայն մաշկի գունանյութերից, այլ նաև նանոգունավորիչների ֆոտոններից: Հետազոտությունների արդյունքները ներկայացված են Nature Communications ամսագրում:
Համարվում է, որ քամելեոնի գույնի փոփոխությունը կապված է մաշկի ներսում հատուկ բջիջների՝ քրոմատոֆորների հետ, որոնք վերաբաշխում են գունային չորս պիգմենտները:
Ժնևի համալսարանից Միշել Միլինկովիչը եկել է այն եզրակացության, որ քամելեոնների համար ավելի կարևոր են իրիդոֆորները՝ բջիջներ, որոնք ոչ թե կլանում են լույսը, այլ մաշկի մակերևույթի վրա առաջացնում են երկրաչափական կառուցվածք, որը շեղում կամ անդրադարձնում է որոշակի ալիքներ:
Քամելեոնների մաշկի կառուցվածքը եզակի է: Գիտությանը հայտնի են այնպիսի սողուններ, որոնց մոտ բյուրեղները դասավորված են կանոնավոր ձևով, և այնպիսիք, որոնց մաշկը անդրադարձնում է ջերմությունը: Սակայն միայն քամելեոններն են էվոլյուցիայի ընթացքում կարողացել համատեղել այդ հատկությունները:











































