Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Յուքսի Թիենի (Yuxi Tian) գլխավորությամբ, ստեղծել է մոլեկուլի չափերի բարձրախոս։ Այս մասին հայտնում է svit24.net-ը:
Հայտնի է, որ բարձրախոսները այն սարքերն են, որոնք ձայնային ալիքները վերածում են էլեկտրական ազդանշանների: Գոյություն ունեն տարբեր մեծության և տիպի բարձրախոսներ:
Սակայն այն, ինչ հաջողվել է ստեղծել գիտնականներին, իրավամբ կարելի է համարել աշխարհի ամենափոքր բարձրախոսը: Այդ բարձրախոսոմ որպես զգայուն տարր հանդես է գալիս մեկ մոլեկուլ, որը տատանվում է ձայնային ալիքի ազդեցության տակ: Որպեսզի մոլեկուլն աշխատի որպես բարձրախոս, գիտնականները ստիպված էին բռնել անտրացենի բյուրեղի ներսում գտնվող մի քանի մոլեկուլ:











































