Իտալիայում «5 աստղի շարժումը» հայտարարել է նոր կառավարությունը գլխավորելու ցանկության մասին: Ըստ այդմ, այդ կուսակցությունը հրաժարվել է ցանկացած այլ կուսակցության հետ կոալիցիա կազմելուց,- հայտնում է Reuters գործակալությունը:
Սենատում կուսակցության ղեկավար Վիտո Քրիմիի խոսքով՝ Իտալիայի նախագահին իրենց առաջարկը կդառնա շարժման կողմնակիցներից կառավարության ձևավորումը:
Ներկայումս կուսակցությունը, որը փետրվարի 24-25-ը կայացած ընտրություններում խորհրդարանի ստորին պալատի համար ստացել է ձայների 23.79 տոկոսը, իսկ վերին պալատում՝ 25.55 տոկոսը, պատրաստում է 20 արմատական բարեփոխումների փաթեթ: Ամենայն հավանականությամբ, նրանց ցուցակում կընդգրկվեն նախընտրական խոստումները, որոնցում նշվում են գործազուրկների օգնության երաշխիքները, համացանցի երաշխավորված համընդհանուր մատչումը, ընտրական բարեփոխումը, քաղաքական կուսակցություների և թերթերի պետական ֆինանսավորման կասեցումը և մի քանի այլ նախաձեռնություններ:
«Եթե նախագահն ընդունի 20 կետերը, ապա մենք կկարողանանք նոր վարչապետ առաջարկել»,- ասել է Վ. Քրիմին:
Խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Ռոբերտ Լոմբարդին հաղորդել է ցանկացած այլ կուսակցության հետ աշխատելու պատրաստակամության մասին, որը կհամաձայնի «5 աստղի շարժման» առաջարկած 20 բարեփոխումների իրականացմանը: Այլ կուսակցությունների կոալիցիոն կառավարության ստեղծման դեպքում շարժումը խոստանում է խորհրդանում բարձրացնել կառավարության վստահության հարցը:








































