Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` երեք շաբաթվա ընթացքում բանկերի փակումն ու կապիտալի շարժի վերահսկումը Հունաստանի համար արժեցել են 3 միլիարդ եվրո` չհաշված զբոսաշրջային ոլորտի կորուստները:
Ինչպես հայտնում է տեղական Kathimerini թերթը, փորձագետների խոսքերով՝ միայն մանրածախ առևտրի ոլորտում Հունաստանի կորուստները կազմել են 600 միլիոն եվրո: Ընդ որում` ամենամեծ հարվածը ստացել է հագուստի ոլորտը: Մեծապես տուժել է նաև արտահանումը` կորցնելով 240 միլիոն եվրո:
Հունական բանկերը փակվել էին հունիսի 30-ից` կապված կապիտալի շարժը վերահսկելու հետ:








































