ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով զորավարժությունների շրջանակում ադրբեջանական օդանավերի՝ ԼՂ սահմանի մոտ հայտնվելու փաստին, նշեց, որ դա Ադրբեջանի սադրիչ քայլերից հերթականն է:
Սահակյանի խոսքերով, եթե Ադրբեջանը 10 տոկոս անգամ կասկածեր հայկական հակաօդային պաշտպանության միջոցներին, ապա կխախտեր սահմանը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Սահակյանը վստահեցրեց, որ, եթե խախտվեր օդային կամ ցամաքային սահմանը, ադրբեջանցիները կստանային համապատասխան հակահարված:
«Գուցե սա կապված է ԼՂՀ-ում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանի առաջիկա գործարկման հետ, որ ուզում են ինչ-որ բան ասել: Վստահ չեմ, բայց և չեմ բացառում, որ նման բան անեն»,- նշեց նա: