ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նշել է, որ իր ակումբը շարունակում է հետաքրքրված լինել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով:
«Մարիայի գործը բարդ է, քանի որ նա հանդես է գալիս անգլիական մեծագույն ակումբում: Եթե նման ֆուտբոլիստը որոշում է հեռանալ, նրա ծառայություններով սկսում են հետաքրքրվել առաջատար բազմաթիվ ակումբներ:
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում Դի Մարիայի շուրջ իրադարձությունների զարգացումը»,- Le Figaro-ը մեջբերում է Բլանի խոսքերը:









































