Չինական Հայնան նահանգի ապակու գործարանի Չէն Յանկսի անունով 27-ամյա աշխատակիցը ապակեպլաստի, խողովակավոր կմախքի և փոքր էլեկտրաշարժիչի օգնությամբ իրականացրել է իր երազանքը: Ավտոմեքենան թեթև է և կարող է զարգացնել 40 կմ/ժամ արագություն: Այս մասին հայտնում է auto.vesti.ru-ն:
Այն չինացու վրա նստել է ընդամենը 5000 դոլար:
Ցավոք, Չէն Յանկսին երբեք չի կարող վարել իր ամտոմեքենան: Տեղական իշխանությունները ուղղակի թույլտվություն չեն տալիս դրա համար. Նախ՝ մեքենա կարող են արտադրել միայն կառավարության կողմից արտոնագրված ձեռնարկությունները, և երկրորդ՝ սուպերավտոմեքենան չի համապատասխանում անվտանգության շատ պահանջների:









































