Այսօր մեկնարկում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2015/16 թթ. մրցաշրջանը:
Առաջին տուրի առաջին խաղը կկայանա «Օտկրիտիե արենա»-ում, որտեղ Մոսկվայի «Սպարտակ»-ը ընդունելու է «Ուֆա»-ին:
Հյուրերի մեկնարկային կազմում են Դավիդ Յուրչենկոն, Դենիս Թումասյանը և Նիկոլայ Սաֆրոնիդին:
Իսկ մոսկովյան ակումբի կազմում խաղը մեկնարկային րոպեներից կսկսի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Արաս Օզբիլիսը պահեստայինների նստարանին է:
Տեղեկացնենք, որ խաղը կսկսվի ժամը 20-ին:







































