Starslife.ru-ի փոխանցմամբ՝ Բեյոնսեի երկրպագուները կասկածներ ունեն, որ երգչուհին հղի է։ Նրանք, ուշադիր նայելով պապարացիների արած ֆոտոշարքերը, ենթադրում են, որ Բեյոնսեն երեխայի է սպասում։ Բացի այդ, երկրպագուներին այդպես մտածելու հիմք են տվել երգչուհու գործողությունները, երբ նա մոտենում էր ավտոմեքենային. Բեյոնսեն ամեն կերպ ձգտել է փակել որովայնի հատվածը, որը մի փոքր կլորացել է։
Դեռ դժվար է ասել, թե արդյոք իրականում երգչուհին հղի՞ է, թե՞ ոչ, սակայն նրա ֆանատները հավատում են և հույսեր փայփայում։












































