Բուլղարացի միտրոպոլիտը չի կարողացել գնորդ գտնել իր Rolex ժամացույցի համար,- հայտնում է Dnes.bg-ը:
Պլովդիվի միտրոպոլիտ Նիկոլայը մտադիր է եղել վաճառել իր ոսկե Rolex ժամացույցն ու ստացված գումարով վճարել տեղի Սուրբ Մարինայի եկեղեցու էլեկտրականության հաշիվը: Այն մոտ 3 000 լև է (2 000 դոլար):
Ժամացույցն աճուրդի է հանվել 11 600 լև նախնական արժեքով: Միտրոպոլիտը մտադիր է եղել մնացած գումարն ուղղել բարեգործությանը:
Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին պետությունից հետո երկրում անշարժ գույքի երկրորդ սեփականատերն է,- նշում է Agence France-Presse-ը: Չնայած դրան, եկեղեցու միջոցները չեն հերիքում կոմունալ վճարումների համար, իսկ հոգևորականները, որպես կանոն, համեստ աշխատավարձ են ստանում: Որոշ բարձրաստիճան հոգևորականներ էլ քննադատության են արժանանում իրենց թանկարժեք սեփականությունների համար: