Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերին Պեկինում ու Շանհայում կայանալիք Maroon 5 ամերիկյան խմբի համերգները չեղյալ են հայտարարվել։ Դրա պատճառն անհայտ է։ Երկու շաբաթ առաջ խմբի անդամ Ջեսի Կարմայքլը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել էր վտարանդիության մեջ գտնվող Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամային հասցեագրված շնորհավորանքը, որին Չինաստանում համարում են վտանգավոր անջատողական։
Ավելի ուշ այդ գրառումը վերացվել էր։ Երաժիշտը Դալայ-լամային շնորհավորել էր ծննդյան կապակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ում մասնակցել էր նրա հոբելյանական երեկույթին։ Ավելի ուշ պեկինյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ համերգի չեղյալ հայտարարման պատճառը հենց դա էր։









































