Մի քանի օր առաջ ամերիկացի լուսանկարիչ Բոբ Հոմելը ներկայացրել է 1964թ. իր արած լուսանկարները The Beatles-ի՝ ԱՄՆ կատարած առաջին այցի ժամանակ: Այն ժամանակ այդ լուսանկարները չեն հրապարակվել և ավելի քան 50 տարի սպասել են իրենց ժամին՝ հայտնում է fullpicture.ru-ն:
Life ամսագրի խմբագրությունը չէր կարող բաց թողնել սիրված խմբի շնորհիվ լավ վաստակելու հնարավորությունը:
Ամսագրի լուսանկարիչ Հոմելն ուղարկվել է՝ լուսաբանելու խմբի կյանքն ԱՄՆ-ում:
Բոբը ծրագրել է ֆոտոշարք անել Մայամի-Բիչի Deauville Hotel-ում, որտեղ խումբը հանգստացել է ելույթից առաջ, բայց երկրպագուների մեծ թվի պատճառով հյուրանոցում նկարահանումներն անհնար են եղել:
Արդյունքում՝ լուսանկարներ են արվել հյուրանոցի տեր Փոլ Փոլլաքի մասնավոր նստավայրում:






















































