Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանից և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամ Հրայր Թովմասյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք իրենց առաջարկել են արդարադատության նախարարի պաշտոնը:
Վարդան Պողոսյանը բացասական պատասխան տվեց և նշեց, որ իր համար ի սկզբանե ցանկացած առաջարկ կլինի անընդունելի: Հրայր Թովմասյանը ևս նշեց, որ ինքը ևս նման առաջարկ չի ստացել:
Ինչ վերաբերում է հարցին, թե առաջարկի դեպքում ի՞նչ դիրքորոշում կունենա, Հրայր Թովմասյանն ասաց, որ Կիկոսի մահով սկսվող հեքիաթը չի սիրում և եթե-ներով հարցերին չի պատասխանում: