«Կմախքի ծաղիկը» սպիտակ անտառային ծաղիկ է, որի թերթիկները ջրի հետ հպումից դառնում են բյուրեղի պես սպիտակ: Այս մասին հայտնում է boredpanda.com-ը:
«Կմախքի ծաղիկը», որի գիտական անունը Diphelleia grayi է, կարելի է գտնել աշխարհի միայն 3 մասում: Բույսն աճում է Ճապոնիայի, Չինաստանի խոնավ ու անտառաշատ տարածքների ցուրտ մասերում և Ապալաչյան լեռների շրջանում: Այն անմիջապես կարելի է ճանաչել իր մեծ, հովանոցի նման տերևներից:















































