Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը այսօր հրվաիրված մամուլի ասուլիսին նշեց, որ սահմանադրական հանձնաժողովի խնդիրը չէ քաղաքական կոնսոլիդացիա ստեղծել, սակայն իրենք արդեն հանդիպել են տասնյակից ավելի կուսակցությունների հետ, և խորհրդարանական ուժերից պաշտոնապես հանդիպումներ չեն եղել միայն ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ, իսկ մնացած բոլոր ֆրակցիաների հետ ունեցել են հանդիպումներ, ստացել են նույնիսկ գրավոր առաջարկներ: