ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ավդալբեկյանների ընտանիքին, հարազատներին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, առողջապահության ազգային ինստիտուտի հիմնադիր Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: