Ի՞նչ կարող է լինել այս տարօրինակ առարկան, որը հայտնաբերվել է լողափին՝ հայտնում է mirfactov.com-ը:
Այս խորհրդավոր առարկաները, որոնք ափ են նետել ալիքները, կարող են թվալ շատ հանելուկային և նույնիսկ ոչ երկրային: Դրանք կոչվում են ջրահարսի կամ սատանայի քսակ:
Իրականում դրանք շնաձկների որոշ տեսակների ձվեր են, որոնք բավական թեթև են, այդ պատճառով հեշտությամբ ափ են նետվում: Դրանք բավական ամուր պատյան ունեն և մեծ մասամբ հայտնաբերման պահին արդեն դատարկ են:



















































