Google ընկերության ինքնակառավարվող մեքենաների նախատիպերից մեկը վթարի է ենթարկվել, և առաջին անգամ գրանցվել են տուժածներ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել կալիֆոռնիական Մաունթին-Վյու քաղաքում, որտեղ գտնվում է Google-ի կենտրոնակայանը։ Ինքնակառավարվող Lexus արտաճանապարհային մեքենայի բախումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։ Սրահում եղել են ընկերության 3 աշխատակիցներ, ովքեր ստիպված են եղել դիմել բուժօգնության։
Lexus-ին բախված մեքենայի վարորդը գանգատվել է պարանոցի ու մեջքի ցավերից։
Ընկերության տվյալներով՝ սա դարձել է 6 տարում և ավելի քան 3 մլն կմ ընդհանուր վազքում 14-րդ ՃՏՊ-ն։
Ներկայում քաղաքում շրջում են Google-ի 20 ինքնակառավարվող մեքենաներ։




































