Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ավելի հրեշավոր իրավիճակ դժվար է պատկերացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Պարո՛ն Հովհաննիսյան, hրապարակվել են սահմանադրական բարեփոխումների նախագծի 1-7գլուխները: Ըստ այդմ` սահմանադրական բարեփոխումներով առաջարկվում է խորհրդարանական երկփուլ ընտրություն, այս հանգամանքն արդյո՞ք վտանգներ չի պարունակում իր մեջ:

Երկրի Հիմնական Օրենքը՝ Սահմանադրությունը, հիմնվում է որոշակի քաղաքական փիլիսոփայության վրա և կանխորոշում է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման ուղեգծի ընտրությունը: Այս տեսանկյունից դիտարկելով առաջարկվող սահմանադրական ռեֆորմը և փորձելով վերծանել առաջարկությունների նպատակադրվածությունը՝ գալիս ես այն եզրակացության, որ առաջարկվող փոփոխությունների հիմքում դրված է քաղաքացիների ընտրական իրավունքների էական սահմանափակման միջոցով օլիգարխիկ կորպորատիվ կառավարման ներկայում կիրառվող պրակտիկայի օրինականացումը: Առաջարկվող փոփոխություններն իրենց ուղղվածությամբ ոչ միայն հակաժողովրդավարական են, այլ կոչված են ընդհանրապես բացառելու ընտրությունների միջոցով երկրում փոփոխությունների հասնելու և ներկայացուցչական ժողովրդավարության ուղիով ժողովրդի իշխանությունն իրականացնելու հնարավորությունը: Ներկայացուցչական ժողովրդավարությունը պահանջում է այնպիսի քաղաքական մեխանիզմների ստեղծում, որոնք կապահովեն քաղաքացիական հասարակության բոլոր խավերի և սոցիալական խմբերի շահերի ներկայացվածությունը խորհրդարանում, ինչը երաշխավորվում է այդ շահերը սպասարկող կուսակցությունների ինքնուրույն ներկայացվածությամբ խորհրդարանական ներկապնակում:

Այդպիսով՝ ժողովրդավարական խորհրդարանը կոչված է հայելանման ճշգրտությամբ արտացոլել և ներկայացնել քաղաքացիական հասարակության բոլոր խմբերի շահերը ու ԱԺ-ում այդ տարբեր շահերի անբռնազբոս բախման մրցակցային իրավիճակում ապահովել դրանց համադրման և ներդաշնակեցման արդյունքը՝ համապատասխան օրենքների ընդունման տեսքով:

Դրա փոխարեն մեզ առաջարկվում է դիտել որպես գերնպատակ խորհրդարանում «կայուն» մեծամասնության ձևավորումը՝ սահմանելով հակաժողովրդավարական մեխանիզմներ այդպիսի արհեստածին մեծամասնության ձևավորման համար: Ընտրությունների երկրորդ փուլի անցկացման դեպքում ընտրողների ձայներին արժանացած և խորհրդարանում նրանց շահերը ներկայացնելու պարտավորություն ստանձնած կուսակցությունները դուրս են դրվելու խորհրդարանից, իսկ նրանց տասնյակ հազարավոր ընտրողները զրկվելու են ԱԺ-ում ներկայացուցիչներ ունենալու հնարավորությունից: Քաղաքագիտության տեսանկյունից ավելի անհեթեթ ու հրեշավոր իրավիճակ դժվար է պատկերացնել:

Պարզից էլ պարզ է, որ եթե քաղաքացին, սեփական քաղաքական համոզմունքներից ելնելով, իր ձայնն է տվել տվյալ կուսակցությանն ու նրա ծրագրին, իսկ դրանից հետո այդ կուսակցությունը դուրս է մղվել ԱԺ-ից՝ այդ քաղաքացին երկրորդ փուլում դատապարտված է սկզբունքային նկատառումներից ելնելով՝ չմասնակցել ընտրություններին: Այդպիսով՝ սեփական քաղաքական համոզմունքներով, այլ ոչ թե ընտրակաշառքով առաջնորդվող տասնյակ հազարավոր գիտակից քաղաքացիներ կզրկվեն իրենց ընտրական իրավունքից, ինչը լիովին համապատասխանում է հասարակության քաղաքականացված գիտակից զանգվածին երկրի կառավարման գործընթացից դուրս դնելու՝ իշխող ՀՀԿ-ի կողմից որդեգրված արատավոր պրակտիկային:

Կարծում եմ, որ այս հիմքով ընդդիմադիր կուսակցությունները պարտավոր են դիմել մարդու իրավունքների ՄԱԿ-ի Գլխավոր Հանձնակատարին, քանզի առաջարկվող սահմանադրական «բարեփոխումները» կոչված են կեղծ լեգիտիմ պայմաններ ստեղծել Հայաստանի ընտրողների առնվազն կեսին ընտրական իրավունքից փաստորեն զրկելու և պետական կառավարումից օտարելու համար, ինչը ակնհայտորեն հակասում է ՄԱԿ-ի «մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրում», ինչպես նաև ՄԱԿ-ի «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում ամրագրված հիմնարար դրույթներին:

Ես ինքս պատրաստվում եմ առաջարկել Հայաստանի քաղաքագետների միության ակտիվ մասնակցությամբ վերջերս հիմնադրված «Քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության ստրասբուրգյան կոմիտեին» հանդես գալ այդպիսի նախաձեռնությամբ: Ես գտնում եմ, որ ընտրողների մի զգալի հատվածին ընտրական իրավունքի ազատ իրացման հնարավորությունից զրկելու փորձը ոչ այլ ինչ է, քան լայնածավալ քաղաքական հալածանք, որը մենք պարտավոր ենք կանխել արմատում:

Ավելի խորքից հարցին մոտենալու դեպքում պարզ է դառնում, որ առաջարկվող սահմանադրական «բարեփոխումներով» սկիզբ է դրվում պետական անկախության նվաճման արդյունքում մեզանում սաղմնավորված քաղաքացիական հասարակության ծիլերի փաստացի վերացմանը: Ժողովրդավարական հասարակարգերին բնորոշ սոցիալ-տնտեսական բազմազանությունը փոխարինվելու է ամբողջատիրական հասարակարգերին հատուկ արհեստական սոցիալական մոդելավորմամբ, երբ նպատակ էր դրվում սոցիալական և քաղաքական ներկապնակը արհեստականորեն սահմանափակել երկու դասակարգերի ու երկու կուսակցությունների առկայությամբ՝ պոչից կպցնելով դրանց փառաբանող «պալատական» մտավորականությանը: Չէ որ ամբողջատիրության օրոք գերեկյան Լեհաստանում կամ նույն ժիվկովյան Բուլղարիայում իշխող կոմունիստական կուսակցություններն ունեին «գյուղացիական» արբանյակներ, որոնք քաղաքական և սոցիալական լիակատար միատարրությանը տանող ճանապարհին կոչված էին ապահովել երկրի «կայունությունը», իսկ իրականում՝ ճահճային լճացումը:

Սերժսարգսյանական սահմանադրական «բարեփոխումներն» էլ նպատակ ունեն օրինականացնել, խորացնել և հավերժականացնել ամբողջատիրական գաղջ մթնոլորտը Հայաստանում:

ՀՀ նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, նախնական տարբերակով առաջարկվում է նաև, որ նախագահն ընտրվի Ընտրիչների ժողովի կողմից, ոչ թե քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ։ Այս առումով արդյոք հասարակությունից էլ ավելի չի՞ բաժանվի արդեն ամրագրված Սահմանադրությամբ։

Եթե երկրի Նախագահին նշանակելու է՝ ինչպես ԽՄԿԿ-ի պլենումն էր նշանակում ԽՄԿԿ Գլխավոր քարտուղարին, ոչ թե ընտրված, այլ ընտրիչների ձևավորվող ժողովը, որը բաղկացած է լինելու նույնպես ոչ թե հավասար մրցակցային և ազատ պայմաններում ընտրված, այլ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ից ու մեծի մասամբ էլի նշանակովի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից, ապա Ձեր գնահատականը միանգամայն ճիշտ է: Սա ոչ այլ ինչ է, քան երկրի ղեկավարին «պարտխոզակտիվով» կարգելու ոչ հեռավոր անցյալից մեզ հայտնի գործելակերպ:

Հավանաբար, Սերժ Սարգսյանը և Գագիկ Հարությունյանը հայտնվել են կարոտախտի գրկում ու որոշել են փոքր-ինչ ձևափոխված՝ «մակիաժած» տեսքով վերականգնել իրենց համար հոգեհարազատ միջավայրը: Վենետիկի հանձնաժողովն էլ, երևի, տեղի տալով նրանց հորդորներին առ այն, որ միայն այդ գնով է հնարավոր մեր հասարակությանը նախապատրաստել արցախյան հիմնահարցի լուծմանը և տևական խաղաղության հաստատմանը՝ հավանություն է տվել ժողովրդավարությունից խայտառակ նահանջի այս փորձին: Սա գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում ժողովրդավարության արմատավորումը հայ ժողովրդից ուրիշ ոչ մեկին չի հետաքրքրում: Դուք ճիշտ եք նկատել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հրաժարվում իշխանության նախագահական ինստիտուտը երկրի քաղաքացիների հոգսերից ու խնդիրներից հեռու պահելու արատավոր պրակտիկայից, այլ նաև նախագծել է սահմանադրական փոփոխությունների այս տարբերակը՝ նկատի ունենալով օրինականացնել գործող Սահմանադրության տառին և ոգուն հակասող սեփական հակաժողովրդավարական գործելակերպը: Հենց դրան է միտված երկրի նախագահին ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով ընտրելու իրավունքից հայ ժողովրդին զրկելու ծրագիրը, որի իրականացման դեպքում ՀՀ նախագահը արդեն պաշտոնապես հաշվետու է լինելու ոչ թե երկրի քաղաքացիներին, այլ ընտրիչների կորպորացիային, այսինքն ՝ վերակենդանացած «պարտխոզակտիվին»:

Հիշում եմ իմ երեխա ժամանակ մեր տուն էր հաճախ գալիս մեր հարևան, արցախցի ռուսալեզու գրող և տատիկիս՝ գրող Արաքսի գործընկեր Լեոնիդ Հուրունցը ու իրեն հատուկ կրքոտությամբ մորս և ինձ բացատրում էր երկրի ղեկավարին ուղիղ և համընդհանուր ընտրությունների միջոցով ընտրելու անհրաժեշտությունը: Ղարաբաղը մայր Հայաստանի գիրկը վերադարձնելու հնարավորությունը «Ղարաբաղյան պոեմի» հեղինակը, որը այն ժամանակ անընդհատ հրետակոխում էր ԽՄԿԿ-ի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին նամակներով՝ պահանջելով Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի ենթակայությունից, կապում էր երկրի ղեկավարին ժողովրդի անմիջական քվեով ընտրելու իրավունքի հետ: 1988 թվականին սկսված ղարաբաղյան շարժումը իրականություն դարձրեց 70-80-ական թվականների այլախոհների երազանքները, զուգահեռաբար լուծելով և՛ Հայաստանի ժողովրդավարեցման՝ երկրի ղեկավարին ուղիղ և համընդհանուր ընտրությունների միջոցով ընտրելու հարցը, և՛ Ադրբեջանի լծից Արցախի ազատագրման կարևորագույն ազգային խնդիրը: Եվ ինչպես ժամանակին՝ ամբողջատիրության ժառանգության հաղթահարման և Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին, մենք հասանք Արցախի ազատագրմանը, այնպես էլ այսօր մեզանում ժողովրդավարությունից ողբերգական նահանջը և ստալինականության ավանդույթների վերականգնումը անխուսափելիորեն տանելու են պատերազմում մեր հաղթանակի արժեզրկմանն ու Արցախի կործանման: Եթե 1991 թվականից հետո մեկը մյուսին փոխարինած վարչախմբերի «թերմիդորական» վերասերման պատճառով մեզ դեռ չի հաջողվել արդար, օրինական և ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով երկրի նախագահ ընտրել՝ դա դեռ չի նշանակում, որ պետք է փակենք այդ հնարավորության դուռը՝ սահմանադրորեն ամրագրելով այն վիհը, որն առաջացել է ՀՀ Նախագահի և քաղաքացիների միջև:

Այս նախագծով նախատեսվել է, որ պատերազմի ժամանակ երկրի հրամանատարը լինելու է երկրի վարչապետը, սակայն ՀՀ կառավարությունը կարող է նաև այլ անձի նշանակել այդ պաշտոնում: Սա մտահոգիչ չէ մեր երկրի պարագայում։

Այս «լյուֆտը» պատահական չէ և գալիս է լրացնելու այն, ինչի մասին ես արդեն ասացի: Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի ապագայի համար քաղաքական պատասխանատվության տարալուծման և դիմազրկման ծրագիր: Ազգընտիր Գերագույն Գլխավոր Հրամանատարի փոխարեն խրամատում Հայրենիքը պաշտպանող զինվորին առաջարկվում է կասկածելի լեգիտիմությամբ մեկը, որին ո՛չ ինքը, ո՛չ իր հայրն ու մայրը չեն ընտրել: Այսօրվա դրությամբ դա ազգային դավաճանությանը հավասարազոր լուծում է, որին մենք ազգովին պարտավոր ենք ասել՝ ՈՉ:

Այս քայլերից կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը սկսել է իր նախագահության երրորդ շրջանը։

Դուք գերագնահատում եք Սերժ Սարգսյանի քաղաքական հեռանկարները: Ժողովրդական հայտնի ասացվածք կա. «Մեկը՝ լավ է, երկրորդը՝ բավ է, բայց լավ իմացիր, որ երրորդը՝ ցավ է»:

«Ֆուտբոլային» դիվանագիտությամբ և հայ-թուրքական հաշտեցման գործը գլուխ բերելու Արևմուտքին տված խոստումներով առաջին նախագահական ժամկետը հորով-մորով անելուց հետո հնարավոր դարձավ գտնել ևս մեկ «կախարդական փայտիկ»՝ Հայաստանի եվրաասսոցացման շուրջ բանակցությունները Եվրամիության հետ, և դրա հաշվին «պլստացնել» 2013 թվականի նախագահական ընտրությունները: Սակայն այսօր արդեն Արցախի հաշվին «բարիշելուց» բացի՝ կարծես ուրիշ ոչինչ չի մնացել, իսկ Արցախը՝ իսկապես ցավ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում