Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Խոշտանգված զինվորի մահն անտարբեր չթողեց ոչ ոքի… (տեսանյութ)

Հունվարին «Առաջին լրատվական»-ի նկարահանած ռեպորտաժը, որը պատմում էր 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանի՝ ԼՂ «Եղնիկներ» զորամասում խոշտանգումների ենթարկվելու և ապա մեկ տարի հետո՝ 2012-ի նոյեմբերին մահանալու մասին, ոչ մեկին անտարբեր չթողեց:

Զինվորի մահվան մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել, ավելին՝ ՊՆ-ն անգամ ցավակցագիր չէր ուղարկել ընտանիքին:

Հիշեցնենք, որ Թալինի Լուսակն գյուղի 19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը 2010-ի սեպտեմբերի 27-ին` ծառայության իններորդ ամսին, սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի «Եղնիկներ» զորամասից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք էր տեղափոխվել:

Սերժանտ Վաչիկ Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Առաքելյանը և Մովսես Բադալյանը ծեծելով ու նվաստացնելով՝ Ժորային գրեթե մահվան էին հասցրել.

«Լավ ծեծել են երեխուն, լապատկով որ զարկեն գլխին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Ականջը կապույտ, մարմնի վրա էլ՝ վառվածի հետքեր. ծխախոտ են հանգցրել, նվաստացրել, ծաղրել էին չորսով մեկին»,- պատմեց զինվորի հայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը:

2010-ի դեկտեմբերից տուն եկած Ժորան հաճախ էր մեկուսանում: Ժորան գլխի շրջանում հասցված հարվածներից հետո հոգեկան խանգարում էր ստացել: «Ուղեղը պահի տակ գնում-գալիս էր, հետո, երբ լրջանում էր, ասում էր՝ պապ ջան, ես լրիվ ջոկում եմ, լրիվ հասկանում եմ՝ ինչ եմ անում, բայց այդ րոպեին ինձ զսպել չեմ կարողանում: Մանկական բաներ էր անում: Ամբողջ տան ամանները գցել-ջարդել էր, ասում էր՝ պապ, ներվերս էի հանգստացնում»,- պատմեց մահացած զինվորի հայրը:

Սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին՝ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

Գործով քննիչ Սերգեյ Թամազյանը մեզ պատմեց, որ 2010-ի հոկտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է դատարան: Գործով մեղադրյալները երեքն են, քննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննություն, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, համալիր դատաբժշկական փորձաքննություն: «Այդ դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է, որ պարզենք՝ Մկրտչյան Ժորայի մոտ հոգեկան շեղո՞ւմ է եղել, թե՞ ժամանակավոր հիվանդագին խանգարում: Բացի դրանից, փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե որպես մեղադրյալ գործում ներգրավված զինծառայողների կողմից արձանագրված ծեծի, բռնության, ծաղրուծանակի փաստերի հետևանքով կարո՞ղ էր արդյոք նրա մոտ հոգեկան հիվանդություն առաջանալ, թե՞ ոչ: Համաձայն եզրակացության` կապ չկա այս մարդկանց գործողությունների և նրա հոգեկան շեղման միջև: Նա մտավոր գործունեության հետ կապված պրոբլեմ է ունեցել: Գործը քննվել է, ուղարկվել է դատարան 2012-ի ապրիլ ամսին, դատաքննություն է եղել, գործը ավարտվել է: Համենայնդեպս, մենք գործը քննել և ուղարկել ենք դատարան»,- ասաց քննիչը:

Պաշտպանության նախարարությունը, որ դեպքից հետո երբևէ չէր հետաքրքրվել զինվորի ճակատագրով, մեր հրապարակումից հետո տեղեկանում է տեղի ունեցած մասին որևէ անգամ չհետաքրքրվեց զինվորի ճակատագրով: Նախարարը նախ ցավակցագիր է ուղարկել, ինչպես նաև 100.000 դրամ: Բացի դրանից՝ փաստաթղթեր են պատրաստվում հատուցում տալու համար:

«Երբ երեխան հիվանդանոցից դուրս գրվեց, Արթիկի զինկոմից կանչեցին, թոշակի թուղթ տվեցին, որ տանենք սոցապ: Ժորիկի գործով զբաղվող քննիչը զանգեց, ասաց՝ այդ թուղթը և Ժորիկի էպրիկրիզը վերցրեք, Նորքի հոգեբուժական հիվանդանոց տարեք, որտեղ անմիջապես կլուծվի երեխու թոշակի հարցը: Բայց մինչ օրս ոչ մի արձագանք: Թղթերը գնացին-կորան, երեխան էլ որևէ թոշակ չստացավ կենդանության օրոք: Վաղը այդ թուղթը պետք է գամ վերցնեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մկրտիչ Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով «Առաջին լրատվական»-ին լուսաբանման համար՝ նա պատմեց, որ ռեպորտաժից հետո շատ-շատերն են զանգել, աջակցել ընտանիքին:

Ի դեպ, ուսանողները յուրահատուկ ակցիա կազմակերպեցին՝ յուրաքանչյուրը 500-ական դրամ նվիրաբերեց սոցիալական ծանր պայմաններում գտնվող զինվորի ընտանիքին աջակցելու համար:

Ի դեպ, Facebook սոցիալական ցանցում մահացած զինվորի՝ սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքին աջակցելու էջ բացվեց, հաշվեհամար նույնպես: Բացի դրանից՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի նախաձեռնությամբ գումար, սնունդ, կենցաղային պարագաներ տրվեցին Ժորայի ընտանիքին: «Վահե Ավետյան» հիմնադրամից ընտանիքին գումար է փոխանցել նաև Վահե Ավետյանի մայրը:

Ընտանիքը մեկ տարվա ընթացքում Ժորայի դեղերի համար հսկայական պարտքեր էր կուտակել, հիմա պարտքերի մի մասը հավաքված գումարով փակել է: «Բերեցին գումարով, ամեն ինչով, շորեղենով, սննդով: ԱՄՆ-ից, Ռուսաստանից էլ մարդիկ զանգեցին, ցավակցեցին, ինչով կարող էին՝ օգնեցին: Ժաննա Ալեքսանյանն է շատ օգնում: Շնորհակալ եմ բոլոր օգնողներից, ցավակցողներից»,- ասաց զինվորի հայրը:

Արդեն կա Ժորայի մահվան վկայականը, և հիմա Մկրտիչ Մկրտչյանը ամեն ինչ պետք է անի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Դուք որ հունվարին եկաք, ես անհույս նստած էի: Դուք ինձ ապացուցեցիք, որ, չէ, մարդկությունը չի վերացել երկրի երեսից, լավ մարդիկ շատ կան: Ուսանողները նույնպես այցելել են, գումար բերել: Էս վիշտը մենակ իմ վիշտը չէ: Դեռ ինչքան ընտանիք կա, որ զինվոր է կորցնում: Սա գազանանոց է: Բանակի տարածքը պետք է վերահսկել տալ, այսպես այլևս չի կարող շարունակվել: Հերիք է, մեղք են ծնողները,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը, ապա հավելել,- 18 տարի մենք ենք ծնողները, երկու տարի՝ իրենք: Ոնց եմ պահել իմ երեխեքին… Չոբանություն եմ անում ամիսը 50000 դրամով, անքուն, անդադար, անձրևի տակ, սարերում: Շան օր ու արևով պահում ենք, տալիս, որ տանեն երեխաներին սատկեցնեն ու գցեն փոսը ու մի վայրկյան չնստե՞ն: Բայց սա օրե՞նք է, սա արդա՞ր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում