ԱՄՆ-ն ոչ մի գործարք չի կնքել Ուկրաինայի հարցում զիջումների վերաբերյալ՝ Իրանի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման փոխարեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նուլանդի խոսքերով՝ ԱՄՆ-ին իսկապես հաճելի է Իրանի հարցով համագործակցել Ռուսաստանի հետ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը ինչ-որ ծառայություն է մատուցել ԱՄՆ-ին կամ մեկ այլ երկրի: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն միջազգային հարաբերությունների հարցերով երբեք նման առևտրով չի զբաղվում:
Ավելի վաղ Իրանը և «Վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի հարցով:









































