Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հրապարակայնորեն չարտահայտեց իր համաձայնությունը Իրանի հետ միջուկային համաձայնագրերին, այլ դրա փոխարեն հայտարարեց Իրանի դեմ պայքարելու իր պատրաստ լինելու մասին, հայտնում է ria.ru-ն:
«Մենք հույս ունենք, որ եթե գործարքը իրացվի, ապա Իրանում դա կօգտագործեն տնտեսական իրադրությունը բարելավելու համար… ոչ թե տարածաշրջանում ռիսկային ձեռնարկների համար: Եթե Իրանը փորձի տարածաշրջանում խառնակություններ առաջացնել, մենք մտադիր ենք նրան հաստատակամորեն հակազդել»,- հայտարարեց ալ Ջուբեյրը:









































