Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հասցրած վնասը՝ ներառյալ գազանանոցի՝ նոր վայր տեղափոխելը կազմում է 90 մլն դոլար, այս մասին հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին:
Հորդառատ անձրևը պատուհասել էր Թբիլիսիին հունիսի 14-ի գիշերը: Աղետի արդյունքում վնասվել էին բնակելի շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մայրաքաղաքային գազանանոցի ողջ տարածքը: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, 3-ը համարվում են անհայտ կորած, ընդհանուր առմամբ տուժել է 170 ընտանիք:
Փոխքաղաքապետի խոսքերով՝ գազանանոցը կտեղափոխեն մայրաքաղաքի արվարձան՝ Թբիլիսիի ջրամբարի տարածք: Նախկին գազանանոցի տարածքում կկառուցվի ժամանցային զբոսայգի:










































