Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Երևանի «Ալաշկերտ»-ը հյուրնկալվել էր «Կայրաթ»-ին:
Ալմաթիում կայացած խաղի 14-րդ րոպեին կասկածելի 11 մետրանոցի արդյունքում ղազախներն առաջ անցան հաշվի մեջ: Իսլամխանի գոլն առաջին խաղակեսում միակն էր:
Թվում էր՝ շանսեր դեռ կան: Մեր թիմի մոտ նկատվում էր չափից շատ հուզմունք, ինչը շատ խանգարեց ոչ խաղի ընթացքում: Վախկոտ խաղն իր «պտուղներ»-ը տվեց երկրորդ խաղակեսում: Նախ՝ 55-րդ րոպեին Գոհուն հաշիվը դարձրեց 2:0, իսկ 14 րոպե անց Դեսպոտովիչը փոշիացրեց մեր բոլոր երազանքները՝ 3:0:
Եվրագավաթներում մեր պետությունը ներկայացնող երեք ակումբներից երկուսը, կարելի է ասել, դուրս մնացին պայքարից արդեն առաջին խաղից հետո:
Հ.Գ.
Հաջողություն մաղթենք «Շիրակ»-ին…





































