Հարավկորեական ռեփեր Սայը (PSY), ով հայտնի դարձավ համացանցում երկու միլիարդից ավել դիտում ունեցած Gangnam Style հիթի շնորհիվ, ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, հայտնում է Chinatimes-ը:
Վթարը տեղի է ունեցել Չինաստանի արևելքի Հանչժոու քաղաքում: Սայը իր կարմիր Rolls-Royce-ով բախվել է ավտոբուսին: Վթարի հետևանքով տուժողներ չեն եղել:










































