Saturday, 27 06 2026
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում

Հայկական բանակը պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության. Սեյրան Օհանյան

Հուլիսի 16-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծված թեմաները, բնականաբար, առնչվում էին ազգային բանակին ու զինված ուժերի ձեռքբերումներին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով շեշտելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը` ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին:

«Դեպի Հայք» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանն էլ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ծրագրի շրջանակում Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդներն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ ծանոթանալ հայրենիքին և սատար լինել նրան:

Ողջունելով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ժամանած երիտասարդներին և կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ Հայաստան այցելող մեր հայրենակիցները միշտ էլ ցանկալի հյուր են ՀՀ պաշտպանության նախարարությունում, և ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, ապրելով տարբեր երկրներում, այնուամենայնիվ, իրենց գաղափարական ուղղվածությունը, դաստիարակությունը և հիմնական ճանապարհներն ուղղում են դեպի մայր հայրենիք ու մշտապես ձգտում են իրենց ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև ԶՈՒ հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների միջև առկա ռազմական համագործակցության առանցքային ուղղությունները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է այն իրողությունը, որ հայկական բանակն օրեցօր կատարելագործվում է  և պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության:

Հանդիպման շրջանակում պաշտպանության նախարարը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, միջպետական ռազմական համագործակցությանն ու ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականությանը:

Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները, անկեղծ և անկաշկանդ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին, նրա հետ փոխանակվել են հուշանվերներով և հույս են հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում