Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին մասնակցել է պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի նիստին, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները:
Նախագահ Սահակյանը կարևորել է բանակում իրականացվող ստուգումները` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Երկրի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ` ընդգծելով, որ վերհանված բոլոր թերացումները պետք է անվերապահորեն և սահմանված ժամկետներում վերացվեն: