«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հերթական անգամ անդրադարձել է Դավիդ դե Խեայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը։
«Կարծում եմ՝ անիմաստ է ինձ հարցնել Դե Խեայի ապագայի վերաբերյալ։ Չեմ կարող ասել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ռոմերոյի հետ պայմանագիր կստորագրի, թե ոչ։ Բանակցությունները շարունակվում են։
Արդեն երկրորդ կամ երրորդ մամլո ասուլիսն է, ինչ ինձ նույն հարցերն են ուղղում։ Հնարավոր է՝ ամեն ինչ կախված է Դավիդ դե Խեայից։ Կմնա՞ Դե Խեան մեզ մոտ․ հարցրեք նրան։
Նա մարզվում է թիմի կազմում ու ջանք չի խնայում մարզումների ժամանակ»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։









































