Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այդ մասին հայտնում է TMW-ը: Տեղեկությունների համաձայն` 27-ամյա ֆրանսիացին Լոնդոնի «Արսենալ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 45 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Հարձակվողին լոնդոնցիները տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ են առաջարկում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բենզեմայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մասնչեսթեր Յունայթեդ»-ը:
Նախորդ մրցաշրջանում Բենզեման 44 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում, 21 գոլ է խփել և գոլային 12 փոխանցում կատարել:








































