Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Կառավարությունը որտեղի՞ց է վճարելու 7 դրամը

Դեռևս անհասկանալի է, թե կառավարությունն ինչ գումարներից պետք է փոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացման 7 դրամը: Ինչպես հայտնի է, 7 դրամի թանկացումը ոչ չեղյալ է համարվել, ոչ էլ կասեցվել է: Պարզապես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու ընթացքում, որքան էլ որ այն տևի, այդ հավելյալ 7 դրամը կվճարի կառավարությունը: Հայաստանի քաղաքացիները կշարունակեն վճարել նախկին՝ 42 դրամ սակագնով:

Բայց մինչև այժմ հայտնի չէ, թե իշխանությունները որտեղից պետք է այդ գումարը հատկացնեն: Հատկապես, որ նրանք հայտարարել են, թե բյուջեից չի հատկացվելու: Նաև պարզ չէ, թե որքան գումար է անհրաժեշտ, մինչև կորոշվի՝ 7 դրամ թանկացումը պահպանվելո՞ւ է, թե՞ չեղարկվելու է: Արդյո՞ք խոսքը վերաբերում ՀԷՑ-ի այն 23 միլիարդ դրամին, որը ընկերությունը կուտակել է իբր թե անցած տարվա սակավաջրության, դոլարի փոխարժեքի բարձրացման և Ատոմակայանի՝ նախատեսվածից ավելի չաշխատելու պատճառով, թե՞ այդ 7 դրամի՝ յուրաքանչյուր ամիս հավելյալ գոյացող գումարի մասին են ակնարկում:

Այս ընթացքում ընդամենը լսել ենք ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաների խիստ անորոշ հայտարարությունները: Օրինակ՝ հունիսի 27-ին տնտեսական բլոկի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնելով, թե հայտարարել էր, որ սակագնի բարձրացումն արդարացված է, իսկ չբարձրացնելու դեպքում էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի՝ ավելացրել էր, թե «գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:

Ս. Սարգսյանը, սակայն, չէր հայտարարել, թե ինչ միջոցների մասին է խոսքը: Ավելի ուշ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ասել, որ թանկացումը կփոխհատուցվի արտաբյուջետային գումարներից, բայց կրկին չէր մանրամասնել, թե հատկապես որտեղից գոյացած գումարներից: Իսկ անցած շաբաթ էլ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե տվյալ դեպքում մեքենաների խախտումների տուգանքների գումարները, հարկային մարմինների կողմից տույժ-տուգանքները, պետական մարմինների տնտեսումներն են գնում արտաբյուջե: Այսինքն՝ այդ գումարներից կարող է մարվի ՀԷՑ-ի պարտքը:

Եթե համադրենք Ս. Սարգսյանի՝ անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցները Վ. Այվազյանի՝ մեքենաների խախտումների տուգանքների գումարների հետ, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք նույն գումարներն են: Իսկ այս օրերին իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե հատկապես ավտոտրանսպորտային տուգանքներից՝ կարմիր գծերից ու արագաչափերից առաջացող գումարներն իրականում ուղղվում են պաշտպանության ոլորտ, և որ Ս. Սարգսյանը նաև այդ գումարներն է նկատի ունեցել: Բայց դրանք շատ քիչ են ՀԷՑ-ի պարտքը փակելու համար: Այնուամենայնիվ, որտեղի՞ց պետք է փակեն ՀԷՑ-ի պարտքը, և որքան գումար է այն կազմելու:

Մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, նույնպես տեղյակ չէ, թե իր նախագահն ու վարչապետը ինչ գումարներով պետք է որոշեն փակել ՀԷՑ-ի պարտքը: Նրա կարծիքով՝ այդ որոշումը պարզ կդառնա օգոստոսի վերջին, երբ կգա թանկացած սակագնով վճարելու ժամանակը: Ինչպես գիտենք, էլեկտրաէներգիան թանկանալու է օգոստոսի 1-ից:

«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ անվտանգության ամրապնդման միջոցներ ասելով՝ Ս. Սարգսյանը նկատի է ունեցել էներգետիկ անվտանգության ամրապնդմանը հատկացված միջոցները: «Ս. Սարգսյանը էներգետիկ անվտանգության խնդիրներին և ոչ թե ռազմաքաղաքական անվտանգությանը հատկացվող գումարների մասին է խոսել: Այսինքն՝ խոսքը վերաբերել է համակարգի անվտանգության վրա կատարվող ծախսերի հաշվին փոխհատուցում կատարելուն: Իրականում ամեն տարվա բյուջեում նախատեսվում են էներգետիկ համակարգի անվտանգությանը հատկացված ծախսեր: Ես Ս. Սարգսյանի խոսքի կոնտեքստն այսպես եմ հասկանում՝ քանի որ ձեր պատճառով է ստեղծվել այս վիճակը, բյուջեից համակարգի անվտանգությանը հատկացվող գումարներով կփոխհատուցենք այդ 7 դրամը»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Բայց չէ՞ որ այդ գումարները, լինեն դրանք արտաբյուջետային, թե բյուջետային կամ՝ էներգետիկ ու ռազմական անվտանգության ամրապմդմանն ուղղված, գոյանում են մեր քաղաքացիների, նույն էլեկտրաէներգիա սպառող քաղաքացիների գրպաններից: Նույն ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ կամ հարկային խախտումների դեպքում կիրառվող տուգանքները վճարվում են մեր քաղաքացիների գրպանից: Այսինքն՝ կառավարությունը ՀԷՑ-ի պարտքը տալու է նորից մեր գրպաններից, պարզապես դա ուղղակիորեն չի վճարվելու:

«Մեր ժողովուրդը հետաքրքիր բնավորություն ունի, եթե դա անմիջապես իր գրպանից չէ, մտածում է, որ դա իրենը չէ: Այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, որ ցավալիորեն բողոք չկա: Բայց իրականում ամեն ինչ նորից մեր հաշվին է: Ցանկացած գումար, որը ծախսվում է կառավարության կամ նախագահի քաղաքական որոշմամբ, դա բոլորիս գումարներն են»,- մեկնաբանեց Ս. Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում